ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.04.2026
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով եւ 61-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Դավիթ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ՝ երկու տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
16.04.2026
Երեւան
ԱԺՈ-122-Ա