ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.37-րդ հոդվածով.
«Հոդված 47.37. Բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «47.34-րդ,» բառերից հետո լրացնել «47.36-րդ եւ 47.37-րդ,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.04.2026
Երեւան
ՀՕ-137-Ն