Armenian ARMSCII Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2026

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարվեցհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 44.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հնգապատիկից տասնապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից հարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի «տասնապատիկից երեսնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից հարյուրապատիկի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «172.2-րդ,» բառերից հետո լրացնել «172.3-րդ,» բառերով, իսկ «181-րդ,» բառից հետո՝ «182-րդ,» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «172.3-րդ, 182-րդ,» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «172.3,» եւ «, 182» թվերը:

Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, 182» թիվը:

Հոդված 9. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում «, 180.1  եւ 182» բառերը փոխարինել «եւ 180.1» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.05.2026
Երեւան
ՀՕ-197-Ն