Armenian ARMSCII Armenian      
Կատարողական վարույթի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2026

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) ««Սնանկության մասին» օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:

Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «երկուհազարապատիկի» բառը փոխարինել «հինգհազարապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենքի  123-րդ  հոդվածի  7-րդ  մասի  վերջին նախադասությունը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.07.2026
Երեւան
ՀՕ-259-Ն