Armenian ARMSCII Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2026

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

1. Սույն օրենքով նախատեսված հանրակրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել լիցենզիայի առկայության դեպքում: Մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը կարող են իրականացվել մասնագիտական եւ բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաեւ յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի առկայության դեպքում: Lիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ:

4. Լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման եւ այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման եւ կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:

5. Կրթական ծրագրերի, ինչպես նաեւ համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում, եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:

Հոդված 2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.07.2026
Երեւան
ՀՕ-289-Ն