ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«11. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ, 5.1-ին, 6-րդ, 6.1-ին կետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը: Մինչեւ այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը եւ համապատասխան մեթոդական փաթեթը:»:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2029 թվականի դեկտեմբերի 31-ը, մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի եւ արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար գործող իրավակարգավորումների շրջանակներում ենթակա են վերաձեւակերպման: Սույն մասում նշված ժամկետում չվերաձեւակերպված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.07.2026
Երեւան
ՀՕ-290-Ն