ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.06.2026
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5.1.3-րդ եւ 8.5.2.4-րդ ենթակետերով.
| «8.5.1.3. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար (մինչեւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը) | բազային տուրքի 30-ապատիկի չափով». |
| «8.5.2.4. միջին կրթական ծրագրի իրականացման համար (մինչեւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը) | բազային տուրքի 150-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.07.2026
Երեւան
ՀՕ-293-Ն