Armenian ARMSCII Armenian      
Քրեակատարողական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետի «15» թիվը փոխարինել «14» թվով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:

Հոդված 3. Օրենսգրքի  91-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով:

Հոդված 5. Օրենսգրքի  106-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 107-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:».

2) 8-րդ մասի «քսան» բառը փոխարինել «14» թվով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.07.2026
Երեւան
ՀՕ-297-Ն