ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետի «անտառային ֆոնդի» բառերը փոխարինել «անտառային» բառով.
2) 1-ին մասի 5-րդ կետի «ժգ» ենթակետի «անտառային ֆոնդի տարածքներում» բառերը փոխարինել «անտառային հողերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.07.2026
Երեւան
ՀՕ-302-Ն