Armenian ARMSCII Armenian      
Դրոշի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026
Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր տանող միջպետական կամ հանրապետական կամ տեղական նշանակության ավտոճանապարհի՝ բնակավայրի սկիզբը նշանակող հատվածների մոտ: Յուրաքանչյուր բնակավայր տանող միջպետական կամ հանրապետական կամ տեղական նշանակության ավտոճանապարհի՝ բնակավայրի սկիզբը նշանակող հատվածների մոտ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման առանձնահատկությունները եւ կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.07.2026
Երեւան
ՀՕ-303-Ն