Armenian ARMSCII Armenian      
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2026
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.11-41.14-րդ կետերով.

«41.11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով եւ լիազորված մարմնի հետ նախապես համաձայնեցնելով, որոշում է կայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ.

41.12) համայնքի ղեկավարի առաջարկությամբ սահմանում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարների տեսակները եւ դրույքաչափերը.

41.13) հաստատում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը եւ կանոնադրությունը.

41.14) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մշտադիտարկման  կազմակերպման ապահովման վերաբերյալ.»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հողամասերը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի.» բառերով:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ համայնքային անտառների պահպանությունը՝ օրենքով սահմանված կարգով.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) օրենքով սահմանված դեպքում՝ լիազորված մարմնի հետ կնքված կառավարման պայմանագրի եւ տվյալ բնության հուշարձանի անձնագրի հիման վրա իրականացնում է բնության հուշարձանի կառավարման, պահպանության եւ օգտագործման գործառույթները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.07.2026
Երեւան
ՀՕ-300-Ն