ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39-41-րդ կետերով.
«39) սննդատարր՝ քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, եւ որի պարունակությունն ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները՝ կախված տարրի քանակից՝ դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր.
40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ՝ ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձեւի ստացման համար կամ հումքի բնական խառնուրդ է, եւ որն ինքնին սննդատարր չէ, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա.
41) շրջանառություն՝ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում՝ վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձեւով փոխանցում), ինչպես նաեւ օգտագործում (կիրառում):»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հանրային առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության նպատակով արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:
Հոդված 4. Օրենքի 6.1-ին հոդվածում՝
1) 6-րդ մասի 1-ին կետը «շեղումները, » բառից հետո լրացնել «բաղադրիչ նյութերը,» բառերով.
2) 3-րդ կետը «քանակը, » բառից հետո լրացնել «(տվյալների առկայության դեպքում)» բառերով.
3) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որեւէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:
Հոդված 5. Օրենքի 6.2-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը, ինչպես նաեւ ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որեւէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
15.07.2026
Երեւան
ՀՕ-307-Ն