ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) բժշկական հարկադրանքի վարույթի շրջանակներում, անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված, անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում, իսկ 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ հոգեբուժական կազմակերպությունում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «քննիչը» բառը փոխարինել «քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,» բառերով.
2) 2-րդ մասի «կողմերի կարծիքը լսելուց հետո» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
15.07.2026
Երեւան
ՀՕ-311-Ն