Armenian ARMSCII Armenian      
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-103-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած եւ առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` կրթական կամ մշակութային կամ համայնքային կամ պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման դեպքերի: Սույն մասով սահմանված դրույթներին չհամապատասխանող կառուցապատված տարածքները ենթակա են քանդման կառուցապատողի կողմից կամ հարկադրաբար՝ նրա միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.07.2026
Երեւան
ՀՕ-334-Ն