Armenian ARMSCII Armenian      
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ4» կետով.

«բ4) ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձեւով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ.»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ6» կետով.

«դ6) հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձեւով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաեւ դրա մանրամասն հիմնավորումը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.07.2026
Երեւան
ՀՕ-329-Ն