ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«2.1) համայնքի վարչական տարածքում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա, Կառավարության սահմանած կարգով հաշվառված եւ Կառավարության հաստատած՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինականացման համար.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով նախատեսված տեղական տուրքը գանձվում է հետեւյալ չափերով.
ա. Երեւան քաղաքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, սույն մասի 1-ին կետով սահմանված շինարարության թույլտվության տրամադրման համար՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի եւ հարյուր միլիոն դրամի չափով,
բ. սույն կետի «ա» ենթակետում չնշված մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, սույն մասի 1-ին կետով սահմանված շինարարության թույլտվության տրամադրման համար՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի եւ հիսուն միլիոն դրամի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.07.2026
Երեւան
ՀՕ-332-Ն