ՕՐԵՆՔԸ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 02.07.2026
Հոդված 1.
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Դատարանի կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց մասնակցությունը դատական նիստին տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով) ապահովելու մասին որոշում կայացվելու դեպքում ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ապահովում է պահման վայրից ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությունը դատական նիստին:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.07.2026
Երեւան
ՀՕ-337-Ն