ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաեւ հետադարձ հիփոթեքի պայմանագրից բխող գրավի իրավունքի նկատմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հետադարձ հիփոթեքի դադարման պետական գրանցումը եւ պետական գրանցման ուժը կորցրած ճանաչելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272.6-րդ հոդվածով նախատեսված դադարման հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում՝ հետադարձ հիփոթեքի պայմանագրի կողմերից որեւէ մեկի, իսկ դատական կարգով դադարելու դեպքում՝ նաեւ շահագրգիռ անձի դիմումով:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը կարող է գրանցվել նաեւ որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք՝ ամուսինների կողմից այդ նպատակով ներակայացված համատեղ դիմումի հիման վրա, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված կանոնները:»:
Հոդված 5
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.07.2026
Երեւան
ՀՕ-322-Ն