Armenian ARMSCII Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026

Հոդված 1.   2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչեւ այդ պատկանող գրավի առարկայի օտարումը, ինչպես  նաեւ օրենքով սահմանված կարգով հետադարձ հիպոտեկի պայմանագրի համաձայն բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչեւ այդ պատկանող այն անշարժ գույքի օտարումը, որը, այդ նույն հետադարձ հիպոտեկի պայմանագրի համաձայն, ծանրաբեռնված էր հետադարձ հիպոտեկով: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան (հետադարձ հիպոտեկով ծանրաբեռնված անշարժ գույքը) մինչեւ բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի (հետադարձ հիպոտեկով ծանրաբեռնված անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,»:

Հոդված 2.  Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.

«19.1) hետադարձ հիպոտեկի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.07.2026
Երեւան
ՀՕ-323-Ն