ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի՝
ա. «՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար» բառերը հանել,
բ. «չի վարձատրվում» բառերը փոխարինել «կարող է վարձատրվել» բառերով.
2) 6-րդ մասի «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման եւ աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները» բառերը փոխարինել «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման, աշխատանքների մասնակցության եւ վարձատրության առանձնահատկությունները, ինչպես նաեւ համապատասխան մարմիններում փորձակների ներգրավման պայմանները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետում «15» թիվը փոխարինել «12» թվով:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասում «սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 5-րդ եւ 11-րդ մասերով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 3-րդ եւ 7-9-րդ մասերով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 6-րդ եւ 12-րդ մասերով, 12-րդ հոդվածի 5-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի եւ 2-րդ կետի:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը եւ 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.07.2026
Երեւան
ՀՕ-324-Ն