Armenian ARMSCII Armenian      
Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «դիվանագիտական ծառայությունը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական ծառայության պաշտոն, համայնքային ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատապարտվել է ընտրակաշառք ստանալու կամ ընտրակաշառք տալու կամ  ընտրակաշառքի միջնորդության կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:».

2) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.07.2026
Երեւան
ՀՕ-339-Ն