|
|
Պետական ծառայության մրցույթներ
03 Օգոստոսի 2026
|
|
| Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 1-2․2-91) |
|
|
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.
- իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի կանոնադրությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.
- ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (ազատ).
- պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաներ՝ ծրագրերի մշակում, կոնֆլիկտների կառավարում, հաշվետվությունների մշակում, վերլուծություն, բարեվարքություն։
Բաժնի գլխավոր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- իրականացնում է Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի մարﬕնների երկկողմ ﬕջխորհրդարանական հանձնաժողոﬖերի, բարեկամական խմբերի, պատվիրակٳթյٳնների, Աշխատակազﬕ ղեկավար-գլխավոր քարտٳղարի հայերեն և օտարալեզٳ նամակագրٳթյٳնն օտարերկրյա գործընկերների հետ․
- ապահովٳմ է ﬕջազգային խորհրդարանական կազմակերպٳթյٳնների շրջանակٳմ Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի մարﬕնների երկկողմ հանդիպٳﬓերի բովանդակային մասը (տեղեկանքներ, զրٳյցի կետեր և այլն), տրամադրٳմ է անհրաժեշտ տեղեկատվական նյٳթեր և խորհրդատվٳթյٳն, համագործակցٳմ է Հանրապետٳթյան նախագահի, Կառավարٳթյան և պետական ٳ տեղական ինքնակառավարման մարﬕնների աշխատակազﬔրի կառٳցվածքային ստորաբաժանٳﬓերի հետ.
- մասնակցٳմ է Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, Ազգային ժողովի պատգամավորների օտարերկրյա այցերին, oտարերկրյա պաշտոնատար անձանց հետ հանդիպٳﬓերին, Ազգային ժողովի նախագահի մաuնակցٳթյամբ արտաքին քաղաքական այլ ﬕջոցառٳﬓերի բովանդակային մաuի (ելٳյթների նախագծեր, զրٳյցի դրٳյթներ և այլն) նախապատրաuտական աշխատանքներին․
- բովանդակային աջակցٳթյٳն է ցٳցաբերٳմ օտարերկրյա խորհրդարանների աշխատակազﬔրի ներկայացٳցիչների այցերի ընթացքٳմ, ինչպես նաև Աշխատակազﬕ ղեկավար-գլխավոր քարտٳղարի և ներկայացٳցիչների մասնակցٳթյանը խորհրդարանական աշխատանքներին վերաբերող ﬕջազգային համաժողոﬖերին, սեﬕնարներին։
Մրցույթը կկայանա 2026թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (ք. Երևան, Մ. Բաղրամյան 19):
Դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի օգոստոսի 17-ը յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը:
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին և հարցաշարերին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` աշխատասենյակ 106 (հեռ. 011 513-691 կամ 011 513-459):
* * *
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- սույն պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմ(ներ), վկայական(ներ), աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) դրանց պատճեններով.
- արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայական՝ դրանց պատճեններով.
- մեկ լուuանկար` 3x4 uմ չափսի.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ՝ դրանց պատճեններով:
Դիմում ներկայացրած քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձամբ՝ անձնագրի, դիպլոմ(ներ)ի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: |
|
|