National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
13.03.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 13-ին հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հե...
13.03.2025
Արման Եղոյանը հանդիպել է Ենայի համալսարանի ուսանողների հետ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 13-ին հանդիպել է մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Ենայի...
12.03.2025
Ներկայացվել են Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի...
12.03.2025
ՀՀ Ազգային ժողովի 2026-2028թթ. ՄԺԾԾ եւ 2026 թ. բյուջետային ֆինանսավորման հայտը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2026թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի N 36-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի՝ ներկայաց...
11.03.2025
Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչների հետ
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մարտի 11-ին հանդիպել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հիմնադրամ...
11.03.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավ...
11.03.2025
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մարտի 14-ին` ժամը 11:00-ին, 414 դահլիճում: Օրակարգը` այստեղ: ...
10.03.2025
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրու...
10.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am